Երկաթուղիների միացումը տուրիստական ներուժ կունենա
 Երկաթուղիների միացումը տուրիստական ներուժ կունենա
16:29     16 02 2022    
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը հերթական հոդվածն է հրապարակել Հայաստանի վերաբերյալ։

«Թուրքիայի «Արևելյան էքսպրես»-ը ներուժ է առաջարկում Հայաստանի զբոսաշրջային երկաթուղուն» վերտառությամբ հոդվածում ներկայացվել է Երևան-Գյումրի գնացքի աշխատանքը և նշանակությունը։ Հոդվածում նշվում է, որ Գյումրի-Երևան երկաթուղին ներուժ ունի միանալու Թուրքիայի Անկարա-Ղարս երկաթուղուն (Արևելյան էքսպրես)։

Ներկայացվում է գնացքի ճանապարհը Երևանից դեպի Գյումրի քաղաքի կենտրոնը։ Նշվում է, որ քաղաքը Թուրքիայից եկող գնացքների համար Հայաստանի մուտքն է։ 1996 թվականից ի վեր ոչ մի գնացք չի մտել Գյումրի Թուրքիայից։

Խոսվում է այն մասին, որ հայ-թուրքական սահմանի երկարությունը կազմում է շուրջ 325կմ։ Հայաստանն ու Թուրքիան իրար կապող 2 ճանապարհ կա, մեկը ավտոմոբիլային (Իգդիր-Մարգարա), մյուսը՝ երկաթգծային (Ղարս-Գյումրի)։ Երկուսն էլ շուրջ 30 տարի փակ են ու չեն գործում։

Հոդվածում նաև նշվում է, որ օտարերկրյա զբոսաշրջիկները նախընտրում են Երևան-Գյումրի գնացքը Հայաստանի ձյունառատ բնապատկերները տեսնելու համար։
Zinvor.info

Հեշթեգներ. Երկաթուղի   Թուրքիա   Հայաստան  


Լրահոս