Այս մասին հայտարարել է Նախագահ Իլհամ Ալիեւը Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է
Zinvor.info-ն:
Ընդգծելով տարածաշրջանում Թուրքիայի կայունացնող դերը` մեր պետության ղեկավարն ասել է. «Հայաստանի կողմից հերթական հարձակման հետ կապված այսօրվա իրավիճակը մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ Թուրքիան իր խոսքն ունի ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում: Իհարկե, դա մեզ ուժեղացնում և ոգեշնչում է: Այսօր ինչպես մեր ժողովուրդները, այնպես էլ ամբողջ աշխարհը տեսնում են, թե ինչ է նշանակում թուրք-ադրբեջանական միություն»: