Էրդողանը հավանություն է տվել Շուշայի հռչակագրին
  Էրդողանը հավանություն է տվել Շուշայի հռչակագրին
16:03     11 02 2022    
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է «Շուշայի հռչակագրի պաշտոնական հրապարակման և ուժի մեջ մտնելու մասին» նախագահի հրամանագիրը։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Haber Global-ին։

Երկրի ղեկավարը փաստաթուղթը վավերացրել է Թյուրքական պետությունների կազմակերպության Ակսակալների խորհրդի պատվիրակությանն ընդունելու ժամանակ։

Ընդունելությանը մասնակցել են Թյուրքական պետությունների կազմակերպության Ակսակալների խորհրդի նախագահ Բինալի Յըլդըրըմը, Ադրբեջանի ակսակալ Հասան Հասանովը, Ղազախստանի ակսակալ Իքրամ Ադիրբեկը, Ղրղզստանի ակսակալ Մեդեթխան Շերիմգուլովը, Ուզբեկստանի ակսակալ Բախտիյոր Սայֆուլլաևը և Թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևը:
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Շուշայի-հռչակագիր  


Լրահոս