Հայաստանը պետք է օգտվի հնարավորությունից եւ վերանայի իր դիրքորոշումը. Չավուշօղլու
 Հայաստանը պետք է օգտվի հնարավորությունից եւ վերանայի իր դիրքորոշումը.  Չավուշօղլու
09:32     11 02 2022    
Շուշայի հռչակագրի շնորհիվ բարեկամական երկրների միջեւ հարաբերությունների մակարդակը հասավ ռազմավարական համագործակցության որակապես նոր մակարդակի։

Այս մասին TRT Haber-ի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն։

«Թուրքիայի եւ Ադրբեջանի ապագան եւ ճակատագիրը սերտորեն կապված են»,- ընդգծել է նա։

Չավուշօղլուն նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո, որը վերջ դրեց տարիներ տեւած ղարաբաղյան հակամարտությանը, Հարավային Կովկասը բախվեց նոր իրողությունների, եւ ճանապարհ հարթվեց տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության եւ կայունության համար։

«Հայաստանը պետք է օգտվի հնարավորությունից եւ վերանայի իր դիրքորոշումը։ Թուրքիայի եւ Հայաստանի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն փետրվարի 24-ին Վիեննայում։ Հանդիպման վայրը Հայաստանն է առաջարկել, եւ մենք դեմ չենք եղել։ Թուրքիան յուրաքանչյուր փուլում Հայաստանի մասով իր քայլերը քննարկում է Բաքվի հետ։ Ադրբեջանը նույնպես կողմ է Հայաստանի հետ երկարաժամկետ խաղաղությանը։ Մենք միամիտ չենք։ Ընդ որում, գիտակցում ենք վճռական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը»,- ասել է Չավուշօղլուն։
Zinvor.info

Հեշթեգներ. Չավուշօղլու  


Լրահոս