Օմբուդսմենը հայտարարություն է տարածել Մալըբեյլի և Գուշչուլար գյուղերում հայերի կողմից իրականացված ջարդերի կապակցությամբ
Ինչպես
Zinvor.info-յին հայտնել են Օմբուդսմենի ապարատից՝ հայտարարության մեջ ասվում է, որ պատմության ընթացքում Հայաստանի կողմից ադրբեջանցիների նկատմամբ իրականացվող էթնիկ զտումների և ցեղասպանության քաղաքականությունը հանգեցրել է խաղաղ բնակչության զանգվածային սպանությունների։
Նշվում է, որ Մալըբեյլի և Գուշչուլար գյուղերում բնակվող խաղաղ ադրբեջանցի ընտանիքները դարձել են մարդկայնության և մարդկության դեմ ուղղված այս կեղտոտ քաղաքականության զոհը։ 1992 թվականի փետրվարի 10-12-ը հայկական զինված կազմավորումները, ջարդեր կատարելով Շուշայի շրջանի Մալըբեյլի, Աշաղը Գուշչուլար և Յուխարը Գուշչուլար գյուղերում, սպանել են մոտ 50 խաղաղ ադրբեջանցիների, այդ թվում՝ երեխաների, կանանց և ծերերի, ամբողջությամբ այրել են գյուղերը։
«Օգտվելով իրենց անպատժելիությունից՝ Մալըբեյլի, Աշաղը Գուշչուլար և Յուխարը Գուշչուլար գյուղերի ջարդերից հետո հայկական զինված խմբավորումները հանցագործություններ կատարեցին Գարադաղլիում, Աղդաբանում, ինչպես նաև Խոջալիում, որը դարի ամենամեծ ողբերգություններից էր։ Հուսով ենք, որ մարդկայնության և մարդկության դեմ ամենադաժան հանցագործություններ կատարած հայկական զինված կազմավորումների և Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության անդամները շուտով կենթարկվեն միջազգային իրավական պատասխանատվության»։