Զախարովա. Մոսկվան ողջունում է Ադրբեջանի կողմից 8 հայ զինծառայողների փոխանցումը Հայաստանին
 Զախարովա.  Մոսկվան ողջունում է Ադրբեջանի կողմից 8 հայ զինծառայողների փոխանցումը Հայաստանին
09:18     10 02 2022    
Մոսկվան ողջունում է Ադրբեջանի կողմից 8 հայ զինծառայողների փոխանցումը Հայաստանին։

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Իհարկե, կարեւոր է վերջնականապես վերացնել այս գրգռիչը, այս հարցը հայ-ադրբեջանական հարաբերություններում, ավարտել կալանավորված անձանց փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» ձեւաչափով։

Նա հիշեցրել է, որ 2020թ․ դեկտեմբերի 2-ից ռուս խաղաղապահների միջնորդությամբ ընդհանուր առմամբ վերադարձվել է 146 մարդ՝ 127-ը հայկական կողմին, 19-ը՝ ադրբեջանական։ «Անկասկած, մենք կարեւոր ենք համարում զուգահեռ ջանքեր գործադրել անհետ կորածների ճակատագիրը պարզելու համար եւ կնպաստենք դրան՝ թե ազգային կարողություններով, թե՛ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող»,- ասել է նա։

Նրա խոսքով, Ռուսաստանը հնարավոր ամեն ինչ կանի, քանի որ դա առաջնահերթ խնդիր է։
Zinvor.info

Հեշթեգներ. Զախարովա   Հայաստան  


Լրահոս