Թուրքիայի խորհրդարանի հանձնաժողովը հավանություն է տվել Շուշայի հռչակագրին
 Թուրքիայի խորհրդարանի հանձնաժողովը հավանություն է տվել Շուշայի հռչակագրին
13:56     03 02 2022    
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին կապերի հանձնաժողովը հավանություն է տվել Շուշայի հռչակագրին։

Zinvor.info-ն հայտնում է, որ հանձնաժողովի նիստը կայացել է փետրվարի 3-ին։

Նիստում քննարկվել է Շուշայի հռչակագիրը։ Նիստին մասնակցել է նաև՝ Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Յավուզ Սելիմ Քըրանը։

Քննարկումներից հետո հանձնաժողովը հաստատել է Շուշայի հռչակագիրը։

«Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերությունների մասին Շուշայի հռչակագիրը» ստորագրվել է 2021 թվականի հունիսի 15-ին Շուշա քաղաքում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի կողմից։

Ադրբեջանի Միլլի Մեջլիսը փետրվարի 1-ին հաստատել է «Շուշայի հռչակագիրը»։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Խորհրդարան   Շուշայի-հռչակագիր  


Լրահոս