«Ամբողջ աշխարհը տեսավ, որ Ադրբեջանը միայնակ չէ». Իլհամ Ալիև
 «Ամբողջ աշխարհը տեսավ, որ Ադրբեջանը միայնակ չէ».  Իլհամ Ալիև
18:44     06 10 2020    
Ինչպես հաղորդվում է, Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ադրբեջան:

Նախագահ Իլհամ Ալիևը պատվիրակությունն ընդունելիս շեշտել է այս այցի կարևորությունը, տեղեկացնում է Zinvor.info-ն:

Մեր պետության ղեկավարն ասել է. «Դուք բազմիցս այցելել եք Ադրբեջան: Բայց, իհարկե, ձեր ժամանումը այն ժամանակ, երբ Ադրբեջանի համար այդքան էլ հեշտ չէ, առանձնահատուկ նշանակություն ունի: Սա եղբայրական երկրի բացահայտ աջակցության դրսևորում է: Ադրբեջանի ժողովուրդը խորապես երախտապարտ է եղբայրական թուրք ժողովրդին և նրա Նախագահին այս աջակցության համար»:

Նախագահ Իլհամ Ալիեւը նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վճռական հայտարարությունները աշխարհին ցույց տվեցին, որ Ադրբեջանը միայնակ չէ:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   նախագահ   Իլհամ-Ալիև  


Լրահոս