Աքար. Շուշայի հռչակագիրը փաստաթուղթ է, որը սահմանում է մեր ուղին և ռազմավարությունը
  Աքար.  Շուշայի հռչակագիրը փաստաթուղթ է, որը սահմանում է մեր ուղին և ռազմավարությունը
09:52     02 02 2022    
Շուշայի հռչակագիրը փաստաթուղթ է, որը սահմանում է մեր ուղին և ռազմավարությունը, երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ համատեղ ասուլիսում։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության կայքին։

«Մենք հետազոտություն ենք անցկացրել այս փաստաթղթի ուղղությամբ։ Ռազմական պատրաստության և համագործակցության վերաբերյալ մեր հետազոտությունները շարունակվում են։ Այս ուսումնասիրությունների հետ միասին մենք կարող ենք քննարկել, թե ինչ կարող ենք անել պաշտպանական արդյունաբերության և մեր Զինված ուժերի տեխնիկայի հետ։ Որոշում ենք բանակցությունների միջոցով: Մենք կարևոր քայլեր ենք կատարել նաև այս հարցերում և շարունակում ենք անել»,- ասել է թուրք նախարարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Շուշայի-հռչակագիր   Ադրբեջան   Թուրքիա  


Լրահոս