Հիքմեթ Հաջիևը կոչ է արել ամերիկյան ընկերություններին ներդրումներ կատարել ազատագրված տարածքներում
 Հիքմեթ Հաջիևը կոչ է արել ամերիկյան ընկերություններին ներդրումներ կատարել ազատագրված տարածքներում
12:20     02 02 2022    
«Էներգետիկ անվտանգությունը ամերիկա-ադրբեջանական համագործակցության կարևոր բաղադրիչն է»:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական, ԱՀ նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Caspian Policy Center-ի կողմից կազմակերպված «ԱՄՆ-ի և Կասպիցի տարածաշրջանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30 տարին» թեմայով վեբինարում, հայտնում է Zinvor.info-ն:

Հիքմեթ Հաջիևը նշել է, որ ԱՄՆ կառավարության աջակցությունը և ամերիկյան ընկերությունների ակտիվ մասնակցությունը Ադրբեջանին հնարավորություն են տալիս ինքնուրույն և ուղղակիորեն արտահանել իր ածխաջրածնային պաշարները միջազգային շուկաներ. «Ադրբեջանը մի երկիր է, ուր Միացյալ Նահանգները ամենաշատ ներդրումներն են կատարել Հարավային Կովկասում: Այն կազմում է մոտ 19 մլրդ ԱՄՆ դոլար։ Ադրբեջանում գործում է մոտ 300 ամերիկյան ընկերություն։ Ադրբեջանը նույնպես խրախուսում է ներդրումները ԱՄՆ տնտեսությունում։ Բայց մենք պետք է ավելին անենք տնտեսական և առևտրային կապերն ընդլայնելու համար։

Ազատագրված տարածքների վերականգնումը առաջնահերթություն է Ադրբեջանի կառավարության գործունեության մեջ։ Մենք նաև կոչ ենք անում ամերիկյան ընկերություններին ներդրումներ կատարել և ավելի ակտիվ ներգրավվել այդ տարածքների (ազատագրված տարածքների - Խմբ.) վերակառուցման, վերակենդանացման և վերականգնման ուղղությամբ Ադրբեջանի կառավարության ջանքերին աջակցելու գործում:

Մենք պարտավորություններ ունենք ավերակներից վերականգնել 7 նոր քաղաք, ազատագրված տարածքներում ամեն ինչ ավերված է»։
Zinvor.info

Հեշթեգներ. Հիքմեթ-Հաջիև   Ադրբեջան  


Լրահոս