Ադրբեջանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատել է Շուշայի հռչակագիրը
 Ադրբեջանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատել է Շուշայի հռչակագիրը
13:55     01 02 2022    
Ադրբեջանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատել է Շուշայի հռչակագիրը։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այսօր Միլի Մեջլիսի լիագումար նիստում քննարկման է ներկայացվել Ադրբեջանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դաշնակցային հարաբերությունների մասին Շուշայի հռչակագիրը հաստատելու մասին օրենքի նախագիծը։ Քննարկումից հետո նախագիծը դրվել է քվեարկության եւ ընդունվել առաջին ընթերցմամբ։

Շուշայի հռչակագիրը ստորագրվել է 2021 թվականի հունիսի 15-ին ազատագրված Շուշա քաղաքում Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Ռեջեփ Էրդողանի կողմից։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Շուշայի-հռչակագիր  


Լրահոս