Վաշինգտոնն ու Անկարան քննարկել են Թուրքիայի և Հայաստանի հարցերը. Սպիտակ տուն
 Վաշինգտոնն ու Անկարան քննարկել են Թուրքիայի և Հայաստանի հարցերը.  Սպիտակ տուն
09:10     02 02 2022    
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հեռախոսով զրուցել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալինի հետ։

Այս առնչությամբ Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում ասվում է. «Նրանք ընդգծել են իրենց համատեղ հավատարմությունը ինչպես շարունակական դիվանագիտությանը, այնպես էլ համատեղ ջանքերին՝ զսպելու Ռուսաստանի հետագա ագրեսիան Ուկրաինայի դեմ: Քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Թուրքիայի և Հայաստանի ջանքերը՝ ուղղված հարաբերությունների կարգավորմանը»:
Zinvor.info

Հեշթեգներ. Վաշինգտոն   Անկարա   Թուրքիա   Հայաստան  


Լրահոս