Զինված ուժերի հզորացումը սպառնալիք չէ այլ երկրների համար. Հուլուսի Աքար
 Զինված ուժերի հզորացումը սպառնալիք չէ այլ երկրների համար.  Հուլուսի Աքար
12:57     02 02 2022    
Ադրբեջանական բանակի և Թուրքիայի զինված ուժերի հզորացումը սպառնալիք չէ այլ երկրների համար:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Մենք շարունակում ենք աշխատել մեր զինված ուժերի զարգացման, մեր երկրների և ազգի պաշտպանության ուղղությամբ։ Մենք նույնպես շատ գոհ ենք մեր բանակների օրեցօր զարգացումից։ Բոլորը տեսնում են, որ Ադրբեջանն ու Թուրքիան ամեն ինչ անում են Կովկասում խաղաղության և հանգստության համար»,- ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Զինված-ուժեր   Հուլուսի-Աքար  


Լրահոս