ՌԴ նախագահի հետ մենք հանդիպում ենք բավականին հաճախ և՛ Ռուսաստանում, և՛ Ադրբեջանում. Իլհամ Ալիև
 ՌԴ նախագահի հետ մենք հանդիպում ենք բավականին հաճախ և՛ Ռուսաստանում, և՛ Ադրբեջանում.  Իլհամ Ալիև
11:45     31 01 2022    
«Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ մենք հանդիպում ենք բավականին հաճախ և՛ Ռուսաստանում, և՛ Ադրբեջանում: Ուստի մեր շփումն ու հանդիպումները տալիս են շատ դրական խթան մեր փոխգործակցության զարգացման համար, և քաղաքական փոխգործակցությունը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա»:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է «Ռոսիա 24» հեռուստաալիքի «Իշխանության բանաձև» հաղորդաշարի ժամանակ։

«Իհարկե, պետք է նշել հումանիտար համագործակցությունը, և մենք դա միշտ անում ենք Ռուսաստանի նախագահի հետ։ Կարծում եմ, որ դա հարևանների միջև համագործակցության օրինակ է: Ռուսաստանում նույնպես շատ բարձր են գնահատում, որ Ադրբեջանում կա ռուսերեն ուսուցմամբ ավելի քան 330 դպրոց, ռուսական բուհերի մասնաճյուղեր, ինչպես նաև բավականին հագեցած մշակութային ծրագիր: Մենք գտնվում ենք մշտական շփման մեջ և աշխատում ենք որպես մտերիմ ընկերներ ու գործընկերներ»,-ասել է Ադրբեջանի նախագահը:
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան   Ռուսաստան  


Լրահոս