Զաքիր Հասանովը հանդիպել է Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի հետ - Լուսանկարներ
 Զաքիր Հասանովը հանդիպել է Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի հետ -  Լուսանկարներ
09:55     26 01 2022    
Պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող, Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է՝ այս երկրի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Հոսեյն Բաղերիի հետ։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը հղումով։

Զ.Հասանովը, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, մանրամասն տեղեկացրել է՝ Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի ղեկավարությամբ Հայրենական պատերազմում տարած հաղթանակից հետո ստեղծված իրավիճակի մասին, ինչպես նաև օկուպացիայից ազատագրված ադրբեջանական տարածքներում անցկացվող աշխատանքների մասին:

Նշելով, որ Ադրբեջանի և Իրանի ղեկավարների միջև հանդիպումները նշանակալի ներդրում են ունեցել մեր երկրների միջև հարաբերություններում, ծառայել երկկողմ ռազմական համագործակցության զարգացմանն ու հետագա ամրապնդմանը, նախարարը Իրանի Իսլամական Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Հոսեյն Բաղերին հրավիրել է պաշտոնական այց կատարել Ադրբեջան։

Հանդիպմանը նշվել է, որ լավ հիմքեր կան՝ Ադրբեջանի և Իրանի միջև երկկողմ, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում դրական համագործակցության հետագա զարգացման համար։



Zinvor.info

Հեշթեգներ. Զաքիր-Հասանով   Իրան  


Լրահոս