Կոմանդոսի զորամասում ուսումնական վարժանքներ են անցկացվել- ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կոմանդոսի զորամասում ուսումնական վարժանքներ են անցկացվել-  ՏԵՍԱՆՅՈՒԹ
10:49     24 01 2022    
Ցամաքային զորքերի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ զորամասում ուսումնական վարժանքներ են անցկացվել։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ Ադրբեջանի ՊՆ-ին հղումով, զորավարժությունների սցենարի համաձայն՝ կոմանդոսը հետախուզական տվյալների հիման վրա մարտավարական տեղաշարժեր է կատարել՝ պայմանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի կողմից դիվերսիա կատարելու ենթադրյալ գոտու ուղղությամբ։

Հավատարիմ մնալով քողարկման պահանջներին՝ կոմանդոսը հաջողությամբ կատարել է՝ խիստ կլիմայական պայմաններում բարդ տեղանքով հետախուզություն իրականացնելու պայմանական հակառակորդի ապաստանը հայտնաբերելու, պաշարելու և դիվերսիոն-հետախուզական խումբը չեզոքացնելու առաջադրանքները:

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս