Ֆրանսիայում ձերբակալվել է ղարաբաղյան պատերազմին մասնակցած ծայրահեղական խմբավորման առաջնորդը
Ֆրանսիայում ձերբակալվել է ղարաբաղյան պատերազմին մասնակցած ծայրահեղական խմբավորման առաջնորդը
12:02     24 01 2022    
Ֆրանսիայի քաղաքացի, «Zouaves Paris» (ZVP) ծայրահեղական խմբավորման առաջնորդ Մարկ Դե Կակերե-Վալմենիրը, ով Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ժամանել է Ադրբեջանի օկուպացված տարածքներ ու մասնակցել ահաբեկչական գործողություններին և որպես վարձկան կռվել հայկական կողմից՝ դատապարտվել է 1 տարվա ազատազրկման։

Այս մասին հայտնում է Caliber.Az-ը՝ ֆրանսիական մամուլին հղումով։

Դե Կակերետ-Վալմենիրը, ում արգելել էին մասնակցել նախագահի ծայրահեղ աջակողմյան թեկնածու Էրիկ Զեմմուրի դեկտեմբերի հանրահավաքին, կալանավորվել էր, իսկ ավելի ուշ՝ ձերբակալվել հունվարի 15-ի հանրահավաքին մասնակցելու համար:

Նշենք, որ սա ծայրահեղական խմբավորման առաջնորդի առաջին ձերբակալությունը չէ։ 2018 թվականի դեկտեմբերին նա դատապարտվել է վեց ամսվա ազատազրկման՝ «դեղին բաճկոնների» ցույցի ժամանակ բռնության և 10 ամսվա ազատազրկման՝ բարի վրա հարձակվելու համար։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերին Մարկ դե Կակերեն Instagram-ի իր էջում հրապարակել էր իր լուսանկար՝ զինվորական համազգեստով՝ ձեռքին Կալաշնիկով ինքնաձիգը։ Նրա կիսանդրու վրա երկու վրակարվածք կա՝ հայկական դրոշ և գանգ, որն օգտագործվում է ՍՍ-ի որոշ ստորաբաժանումների կողմից։ Լուսանկարի վրա մակագրված է՝ «Ուղղություն. ճակատ»։ Նա նաև հայտարարել է՝ տեղական իշխանությունների հետ համագործակցությամբ «օտարերկրյա կամավորական բրիգադ» ստեղծելու ցանկության մասին։

Zinvor.info

Հեշթեգներ. Ֆրանսիա   Խմբավորման-առաջնորդ  


Լրահոս