Իրանը ողջունում է հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը. Խաթիբզադե
 Իրանը ողջունում է հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը.  Խաթիբզադե
10:45     18 01 2022    
Պաշտոնական Թեհրանն արձագանքել է Մոսկվայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպմանը:

ISNA գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իրանը ողջունում է իր հարևանների միջև հարաբերությունների կարգավորումը և աջակցում է այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին։

«Մեր տարածաշրջանը հոգնել է հարաբերությունների խզումից ու բացասական մոտեցումներից: Պետք է օգնենք դրական մոտեցումներ ու տեսակետներ ձևավորել»,- ընդգծել է Խաթիբզադեն:
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Թուրքիա  


Լրահոս