Մանրամասներ հատուկ ներկայացուցիչների հանդիպումից
|
|
Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի հանդիպումն ավարտվել է։ Հանդիպումը տևել է 1,5 ժամ։
|
Հանդիպումն անցել է դրական մթնոլորտում, այս մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ խոսնակը։ Կողմերը պայմանավորվել են աառանց նախնական պայմանների շարունակել բանակցությունները։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ այսօր տեղի է ունենալու Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։
Հանդիպումը կկայանա Մոսկվայում։ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։
ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը երեկ հայտարարել էր, թե, իրենց տպավորությամբ, Թուրքիան կիսում է Հայաստանի հետ առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը։
Հեշթեգներ.
Հայաստան
Թուրքիա