Լավրով. Մոսկվան օգնում է ուղիղ երկխոսության հաստատմանը Երեւանի եւ Անկարայի միջեւ
  Լավրով.  Մոսկվան օգնում է ուղիղ երկխոսության հաստատմանը Երեւանի եւ Անկարայի միջեւ
10:50     15 01 2022    
Մոսկվան օգնում է Երեւանի եւ Անկարայի միջեւ ուղիղ երկխոսության հաստատմանը։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ամփոփիչ մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ Ռուսաստանն օգնել է Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների նշանակման պայմանավորվածություն ձեռք բերելուն՝ երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացն սկսելու համար։

«Մենք շատ ուրախ ենք, որ առաջին հանդիպումը տեղի է ունենում Մոսկվայում։ Մեր դերը հանգում է այն բանին, որ օգնենք ուղիղ երկխոսություն սկսել, հույս ունեմ, որ դա հաջող կլինի»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ Մոսկվայում հունվարի 14-ին տեղի է ունենում Երեւանի եւ Անկարայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։

Հայաստանի հատուկ ներկայացուցիչն է խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Թուրքիայինը՝ ԱՄՆ-ում նախկին դեսպան Սերդար Քըլըչը։
Zinvor.info

Հեշթեգներ. Լավրով   Մոսկվա   Թուրքիա  


Լրահոս