ԵՄ-ը ողջունում է Մոսկվայում Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպման մասին լուրը
|
|
ԵՄ-ը ողջունում է Մոսկվայում Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպման մասին լուրը։ Այս մասին Թվիթերում գրել է ԵՄ Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի գծով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
|
«Հարաբերությունների կարգավորումը եւ հաղորդակցությունների բացումը կարեւոր նպատակ են, որին ԵՄ-ը ամբողջությամբ սատարում է»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ Մոսկվայում հունվարի 14-ին տեղի է ունենում Երեւանի եւ Անկարայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։
Հայաստանի հատուկ ներկայացուցիչն է խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Թուրքիայինը՝ ԱՄՆ-ում նախկին դեսպան Սերդար Քըլըչը։
Հեշթեգներ.
ԵՄ
Տոյվո-Կլաար