Թուրքիայի ԱԳՆ. Հատուկ ներկայացուցիչների բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում
|
|
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Երեւանի եւ Անկարայի հատուկ ներկայացուցիչների բանակցություններն անցել են դրական եւ կառուցողական մթնոլորտում։
|
«Իրենց առաջին հանիպման ընթացքում, որն ընթացել է դրական եւ կառուցողական մթնոլորտում, հատուկ ներկայացուցիչները նախնական կարծիքներ են փոխանակել կարգավորման գործընթացի վերաբերյալ՝ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ երկխոսության միջոցով։ Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցություններն առանց նախապայմանների՝ լիակատար կարգավորման նպատակով։
Նրանց երկրորդ հանդիպման ամսաթիվը եւ վայրը կորոշվեն ժամանակին դիվանագիտական խողովակներով»,- նշվում է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Մոսկվայում հունվարի 14-ին տեղի է ունենում Երեւանի եւ Անկարայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։
Հայաստանի հատուկ ներկայացուցիչն է խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Թուրքիայինը՝ ԱՄՆ-ում նախկին դեսպան Սերդար Քըլըչը։
Հեշթեգներ.
Թուրքիայի-ԱԳՆ