ՌԴ ԱԳՆ. Երեւանն ու Անկարան պայմանավորվել են չքաղաքականացված երկխոսություն վարել
 ՌԴ ԱԳՆ.  Երեւանն ու Անկարան պայմանավորվել են չքաղաքականացված երկխոսություն վարել
10:00     15 01 2022    
Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել կառուցողական եւ չքաղաքականացված երկխոսություն վարել։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ՝ կապված Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի եւ Սերդար Քըլըչի առաջին հանդիպման հետ, որը կայացել է ուրբաթ օրը Մոսկվայում։

«Ուղիղ շփում է տեղի ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջեւ։ Կողմերը ցույց են տվել իրենց պատրաստակամությունը երկխոսություն վարելու կառուցողական, չքաղաքականացված ձեւով եւ կենտրոնանալով գործնական արդյունքների վրա՝ փոքր քայլերով պարզից բարդի անցնելով»,-ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է նաեւ, որ կողմերը պայմանավորվել են շարունակել շփման ուղիներ որոնելը, ինչը կաշխատի ի շահ երկու երկրների ժողովուրդների եւ տարածաշրջանի կայունության ու տնտեսական բարգավաճման։
Zinvor.info

Հեշթեգներ. ՌԴ   ԱԳՆ  


Լրահոս