Եվրամիությունը ողջունում է հայ-թուրքական բանակցությունները Մոսկվայում
 Եվրամիությունը ողջունում է հայ-թուրքական բանակցությունները Մոսկվայում
09:44     15 01 2022    
Եվրամիությունը ողջունել է հարաբերությունների կարգավորման նպատակով Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ բանագնացների առաջին հանդիպումը Մոսկվայում։ Այս մասին ասվում է եվրոպական դիվանագիտության ղեկավարի մամուլի քարտուղար Պիտեր Ստանոյի հայտարարության մեջ։

Նշվում է, որ ԵՄ-ն ողջունում է Երեւանի եւ Անկարայի պատրաստակամությունը՝ աշխատելու հարաբերությունների կարգավորման եւ հատուկ բանագնացների նշանակման ուղղությամբ։

«Այս ուրբաթ հատուկ բանագնացների առաջին հանդիպումը կարեւոր քայլ էր, եւ Եվրամիությունը կոչ է անում Թուրքիային եւ Հայաստանին հետագա ջանքեր գործադրել այս ուղղությամբ։ Հարաբերությունների կարգավորմանն ուղղված հետագա կոնկրետ քայլերը լավ նորություն կլինեն տարածաշրջանային կայունության եւ հաշտեցման ու տնտեսական զարգացման հեռանկարների համար: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումն առանցքային նշանակություն ունի ԵՄ-ի համար երկու երկրների հետ փոխգործակցության տեսանկյունից։ 2014 թվականից ի վեր ԵՄ-ն ավելի քան 4,5 միլիոն եվրո է հատկացրել նախագծերին, որոնք ուղղված են հարաբերությունների կարգավորման համար հիմք նախապատրաստելուն մի շարք ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, մշակույթը եւ կրթությունը»,-ասվում է Ստանոյի հայտարարության մեջ:

Zinvor.info

Հեշթեգներ. Եվրամիություն   ԵՄ   Թուրքիա  


Լրահոս