«Անկարան սկսել է Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը». Էրդողան
|
|
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի Անկարայի Չանքայա նստավայրում ԵՄ դեսպանների հետ հանդիպման ժամանակ, ի թիվս այլնի, անդրադարձել է Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին:
|
«Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ Էրդողանն ասել է, որ այն բանից հետո, երբ Ադրբեջանն ազատագրել է Հայաստանի կողմից օկուպացված հողերը, Անկարան սկսել է Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Որպեսզի ձեռնարկված քայլերը տան ակնկալվող արդյունքը, Հայաստանի համար կարևոր է ճիշտ գնահատել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման հնարավորությունը, ասել է նա։
Հեշթեգներ.
Էրդողան
Թուրքիա