«Azercosmos». Ադրբեջանը միշտ վերահսկողություն է իրականացրել օկուպացված տարածքների նկատմամբ
  «Azercosmos».  Ադրբեջանը միշտ վերահսկողություն է իրականացրել օկուպացված տարածքների նկատմամբ
14:43     11 01 2022    
«Ադրբեջանի տիեզերական գործակալության տրամադրության տակ գտնվող ցածր ուղեծրային արբանյակի («Azersky») օգնությամբ՝ Ադրբեջանը մշտապես վերահսկողություն է իրականացրել Արևմտյան Ադրբեջանի և այն ժամանակ օկուպացված հողերի նկատմամբ, ինչ-որ չափով փորձել է միջազգային հանրությանը հասցնել փաստեր, ապացույցներ՝ այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։

Zinvor.info-ի փոխանցմամբ, այս մասին, ելույթ ունենալով Բաքվում՝ «Արևմտյան Ադրբեջանի հիշողություն» նախագծի շնորհանդեսին, ասել է՝ Ադրբեջանի տիեզերական գործակալության նախագահ Սամեդդին Ասադովը։

Նրա խոսքով, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության և նախագահի աշխատակազմի միջոցով բավականաչափ փաստեր և ապացույցներ են ներկայացվել՝ այդ հողերի օկուպացիայի արդյունքում բնությանը, շինություններին և ենթակառուցվածքներին հասցված վնասի վերաբերյալ։

«Իհարկե, այս նախագիծը ճանապարհի սկիզբն է, և մենք ուզում ենք հայտարարել, որ ադրբեջանական արբանյակները մշտապես հետևում են, թե ինչ է կատարվում այս տարածքներում։ Այստեղ հնչեցվել են ավելի քան 1000 գյուղերի անուններ։ Մենք գիտենք, որ այս գյուղերից ոչ բոլորն են բնակեցված։ Մենք շատ լավ տեսնում ենք դա։ Շատ բնակավայրեր դատարկ են։ Եվ դա պետք է արտացոլվի փաստերով, ապացույցներով»,- ասել է Ս.Ասադովը:
Zinvor.info

Հեշթեգներ. Azercosmos   Ադրբեջան