Անցկացվել են կոմանդոսի առաջին ուսումնամարզական պարապմունքները - ՏԵՍԱՆՅՈՒԹ
 Անցկացվել են կոմանդոսի առաջին ուսումնամարզական պարապմունքները - ՏԵՍԱՆՅՈՒԹ
15:21     10 01 2022    
Մարտական պատրաստության պլանի համաձայն՝ Ցամաքային զորքերի կոմանդոսի զորամասում անցկացվել են 2022 ուսումնական տարվա առաջին պարապմունքները։

Պաշտպանության նախարարությունում Zinvor.info-ին հայտնել են, որ պլանի համաձայն, հետախուզական տվյալների հիման վրա որոշվել է՝ պայմանական հակառակորդի նախապատրաստող դիվերսիոն խմբի սադրանքի տարածքը։ Հնարավոր սադրանքները կանխելու նպատակով՝ անձնակազմը լքել է մշտական տեղակայման կետը և շարժվել օպերատիվ նշանակության շրջանի ուղղությամբ

Կոմանդոսը շրջապատել և վնասազերծել է պայմանական հակառակորդի դիվերսիոն խումբը և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի և սկզբունքների շրջանակներում՝ միջոցներ ձեռնարկել առաջադրանքների կատարման ընթացքում կալանավորված անձանց նկատմամբ։

Խիստ կլիմայական պայմաններում և ռելեֆային բարդ տեղանքում անձնակազմի մարտավարական հմտությունների կատարելագործման, ինչպես նաև կոմանդոսի ստորաբաժանումների մարտունակության հետագա բարձրացման նպատակով անցկացվող վարժանքներում՝ հաջողությամբ կատարվել են բոլոր առաջադրանքները:

Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ   Պարապմունքներ  


Լրահոս