Պնախարարն այցելել է Հատուկ նշանակության ուժերի զորամաս- ՏԵՍԱՆՅՈՒԹ+ԼՈՒՍԱՆԿԱՐ
 Պնախարարն այցելել է Հատուկ նշանակության ուժերի զորամաս- ՏԵՍԱՆՅՈՒԹ+ԼՈՒՍԱՆԿԱՐ
10:59     05 01 2022    
Ադրբեջանի Հանրապետության նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հանձնարարությամբ՝ բանակաշինության բարեփոխումների շրջանակներում շարունակվում է՝ մարտական, բարոյական մակարդակի բարձրացմանը և հոգեբանական պատրաստվածությանը, ինչպես նաև անձնակազմի սոցիալական և կենցաղային պայմանների հետագա բարելավմանը ուղղված նոր ռազմական օբյեկտների շինարարությունը:

Պաշտպանության նախարարությունից Zinvor.info-ին հայտնել են, որ հունվարի 4-ին պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ նախարարության ղեկավար կազմի հետ այցելել է Հատուկ նշանակության ուժերի զորամաս։

Նախ ծաղիկներ են դրվել զորամասի տարածքում գտնվող համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի կիսանդրու և նահատակների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի մոտ։

Պաշտպանության նախարարն ուսումնասիրել է զորամասի տարածքում կառուցվող մի քանի ռազմական օբյեկտներ։

Հատուկ նշանակության ջոկատի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզոևը պաշտպանության նախարարին զեկուցել է զորամասում կատարված աշխատանքների մասին։

Պաշտպանության նախարարը համապատասխան հանձնարարականներ է տվել՝ շինարարական աշխատանքները որակյալ և ժամանակին ավարտելու համար։

Zinvor.info

Հեշթեգներ.


Լրահոս