Շնորհավոր Նոր տարի
 Շնորհավոր Նոր տարի
00:00     01 01 2022    
Ահա և ավարտին է մոտենում 2021 թվականը։

Zinvor.info-ի խմբագրությունը բոլոր ընթերցողներին անկեղծորեն շնորհավորում է Նոր տարվա առթիվ։ Մենք խորին երախտագիտություն ենք հայտնում ձեզ նրա համար, որ այս տարի եղել եք մեզ հետ։ Ցանկանում ենք, որ 2022 թվականին իրականան ձեր բոլոր երազանքները։

Ահա արդեն մեկ տարուց ավելի է Ադրբեջանը վերադարձրել է իր տարածքները: 2021 թվականին հսկայական վերականգնողական աշխատանքներ են իրականացվել ազատագրված տարածքների բարեկարգման համար։

Մենք կստեղծենք ՆՈՐ ԱՊԱԳԱ։ Մեր նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը նույնպես մեր քաղաքացիներն են, ինչպես և մեր երկրում ապրող մյուս ժողովուրդների ներկայացուցիչները, որ մենք նրանց համար կապահովենք մեր ժողովրդի հետ համատեղ և հավասար լիովին անվտանգ կեցություն։ Միևնույն ժամանակ մենք ուզում ենք նաև ադրբեջանցիների վերադարձը հարազատ հայրական տներ՝ հայերի հետ հետագա գոյակցելու համար։

Ահա, թե ինչու պատմության ընթացքի կտրուկ շրջադարձի այս պահին մենք հույս ենք տածում ձեր շրջանում խելամիտ մարդկանց և ուզում ենք հավատալ, որ դուք, ազատվելով դոգմաներից և հոգևոր կապանքներից, որպես Ադրբեջանի քաղաքացիներ, հետևելով Ադրբեջանի օրենքներին և սահմանադրությանը, հանուն բազմազգ Կովկասի բարգավաճման և գալիք սերունդների բարեկեցության՝ կստեղծեք ստեղծագործման և շինարարության առողջ մթնոլորտ։

Հուսով ենք, որ առաջիկա տարիներին մենք կկարողանանք խաղաղություն և բարգավաճում հաստատել հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև։ Մեր մարդիկ արժանի են խաղաղության, բարեկամության, սիրո ու երջանկության։

Ադրբեջանում դեկտեմբերի 31-ից՝ Համայն աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրվա և Ամանորի տոնի կապակցությամբ սկսվում են մեկշաբաթյա արձակուրդներ։

Դեկտեմբերի 31-ին երկրում նշվում է Համայն աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրը և Ամանորի տոնը։
Zinvor.info

Հեշթեգներ. Նոր-տարի   2022  


Լրահոս