Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումից կօգտվի ամբողջ աշխարհը. ՄԱԿ–ում ՌԴ փոխներկայացուցիչ
Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումից կօգտվի ամբողջ աշխարհը.  ՄԱԿ–ում ՌԴ փոխներկայացուցիչ
14:29     30 12 2021    
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին պատասխանել է թուրքական լրատվական գործակալության հարցերին։

Թուրքական Anadolu—ի փոխանցմամբ՝ Դմիտրի Պոլյանսկին նշել է, թե հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցությունները ՌԴ–ն գոհունակությամբ է ընդունել։ «Հանդիպումը Մոսկվայում իրականացնելը անակնալ չէ։


Թե Թուրքիան, թե Հայաստանը մեր լավ գործընկերներն են։ Մենք աջակցում ենք տարածաշրջանային ցանցերի ընդլայնմանը։ Գործընթացը շատ զգայուն է, կողմերն ունեն վստահության պակաս եւ պետք է այն հաղթահարել։ Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումից ամբողջ աշխարհը օգուտ կստանա».–ասել է Դմիտրի Պոլյանսկին։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Հայաստան  


Լրահոս