Ադրբեջանը կշարունակեն բանակի՝ ըստ թուրքական բանակի մոդելի վերակազմավորումը
 Ադրբեջանը կշարունակեն բանակի՝ ըստ թուրքական բանակի մոդելի վերակազմավորումը
11:55     30 12 2021    
Ադրբեջանը կշարունակեն այդ երկրի բանակի՝ թուրքական բանակի մոդելի նմանողությամբ վերակազմավորումը։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Պնախարարության խոսնակ Անար Էյվազովը՝ տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ։

Նա ասել է, որ բանակի արդիականացման համալիր միջոցառումների շրջանակում վերանայվել են ինչպես բանակի կառուցվածքը, այնպես էլ կազմակերպչական հաստիքակազմը, ստեղծվել է ցամաքային զորքերի հրամանատարություն եւ նոր զինվորական միավորում։

Նա շեշտել է, որ բոլոր աշխատանքներն իրականացվում են ըստ թուրքական բանակի մոդելի եւ թուրքական զինվորականների խորհուրդների։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս