Չավուշօղլու. 2009թ. թուրք-հայկական արձանագրությունները կորցրել են նշանակալիությունը
  Չավուշօղլու.  2009թ. թուրք-հայկական արձանագրությունները կորցրել են նշանակալիությունը
11:18     27 12 2021    
Անկարան Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության եւ կայունության նպատակ ունի։

Այս մասին ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն, տեղեկացնում է Անատոլիական գործակալությունը։

«Ինչ վերաբերում է [Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման 2009թ.] արձանագրություններին, ապա այդ փաստաթղթերի իմաստը կորել է։ Ստորագրման ժամանակ բարի կամք էր դրսեւորվել։ Բայց, ինչպես հայտնի է, այդ արձանագրությունների ամենագլխավոր կետերը զրոյացվել են Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշմամբ, ուստի այդ փաստաթղթերը մնացել են անցյալում։ Ցավոք, դրանք հաջողություն չունեցան այն ժամանակվա պայմաններում։ Այսօր մենք խոսում ենք արդեն նոր գործընթացի մասին, որի շրջանակում հնարավոր են հարաբերությունների կարգավորման քայլեր, ինչը ներդրում կունենա Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ զարգացման գործում»,- շարունակել է թուրք նախարարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Չավուշօղլու   Թուրքիա  


Լրահոս