Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատումն այլընտրանք չունի. Ջեյհուն Բայրամով
 Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատումն այլընտրանք չունի.  Ջեյհուն Բայրամով
09:44     27 12 2021    
Բաքուն եւ Երեւանը պետք է սկսեն ադրբեջանա-հայկական սահմանազատման գործընթացն առանց նախապայմանների։

Այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մամուլի ասուլիսում։

«Սահմանների որոշումը օրակարգի կարեւոր հարցերից է։ Ադրբեջանը եւ Հայաստանը մոտ 30 տարվա ընթացքում՝ անկախության ձեռքբերման պահից, անգամ չեն սկսել սահմանազատումը։ Սա նորմալ չէ»,- ասել է Բայրամովը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը լիակատար վերահսկողության տակ է վերցրել Հայաստանի հետ ամբողջ սահմանը։

«Նոր իրավիճակը, նոր իրողությունները հնարավորություն են ստեղծել սահմանի քաղաքակիրթ որոշման համար, եւ Ադրբեջանը քանիցս այդ անելու կոչ է արել։ Սոչիում առաջնորդների նոյեմբերի 26-ի հանդիպման արդյունքների մասին փաստաթղթում առաջին անգամ արտացոլվել է եռակողմ ձեւաչափով այդ գործընթացն սկսելու անհրաժեշտությունը։ Ցանկանում եմ նշել, որ նման նախաձեռնություն, որը թեկուզեւ չի արտահայտվել պաշտոնական փաստաթղթում եռակողմ հայտարարությունների ձեւաչափով, հնչեցվել է դեռեւս այս տարվա մայիսին, եւ ադրբեջանական կողմը պատասխանել է փոխըմբռնմամբ, համաձայնություն տվել ստեղծելու աշխատանքային խումբ։ Բայց Հայաստանն այն ժամանակ որոշ նախաձեռնություններ առաջ քաշեց, որոնք անընդունելի էին Ադրբեջանի համար»,- նշել է նախարարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով  


Լրահոս