Բաքուն աջակցում է Անկարայի եւ Երեւանի հարաբերությունների կարգավորմանը
 Բաքուն աջակցում է Անկարայի եւ Երեւանի հարաբերությունների կարգավորմանը
12:00     27 12 2021    
Ադրբեջանմ աջակցում է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Այս մասին երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Ադրբեջանը լիովին աջակցում է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ դա կարող է դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վրա։ Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանը շահագրգռված է զարգացնել հարաբերությունները բոլոր հարեւանների հետ՝ միջազգային իրավունքի հիման վրա։

Ավելի վաղ Անկարան եւ Երեւանը հայտարարել էին երկու երկրների հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչների նշանակման մասին։
Zinvor.info

Հեշթեգներ. Բաքու   Անկարա   Երեւան