Զախարովան՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկաթուղային հաղորդակցության մասին
  Զախարովան՝  Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկաթուղային հաղորդակցության մասին
12:13     25 12 2021    
Կարող եմ ասել, որ երկաթուղային հաղորդակցության հետ կապված ամեն ինչ, նախաձեռնությունները, որոնք հաջորդում են բրյուսելյան հանդիպումների արդյունքներին, զարգացնում են այս տարվա նոյեմբերի 26-ի՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ ձեռք բերված եռակողմ համաձայնագրերը։

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով այս հարցում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների վերջին հայտարարությունները։

«Առարկայական քննարկումները շարունակվում են երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գծով։ Ուզում եմ նաեւ հիշեցնել, որ այս մեխանիզմի շրջանակում քննարկվում է Հարավային Կովկասում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ տարածաշրջանում ինչպես երկաթուղային, այնպես էլ տրանսպորտային կապերի վերականգնումը։ Ինչպես պայմանավորվել են պետությունների ղեկավարները, մենք աշխատում ենք կոնկրետ տրանսպորտային նախագծերի շուտափույթ մեկնարկի ուղղությամբ…Ինչ վերաբերում է հայտարարություններին, որոնք արվում են, դրանք բոլորը պետք է ունենան նույն նպատակը, որի մասին մենք խոսում ենք: Չի կարելի ասել, թե մենք չենք ֆիքսում խնդիրները։ Մենք դրանք ոչ միայն ֆիքսում ենք, այլեւ աշխատում դրանց վրա, սակայն, այնուամենայնիվ, կարեւոր է ստեղծել համապատասխան մթնոլորտ։ Բոլորս դա տեսնում ենք, հասկանում, առանձին եւ կոլեկտիվ զրուցում եւ այլն․․․Տեղեկատվական ոլորտում հստակ պետք է ցույց տանք, որ կան նաեւ դրական կողմեր, այլ ոչ թե խնդրային հարցերը դարձնենք հիմնարար․․․»,-ասել է Զախարովան։
Zinvor.info

Հեշթեգներ.


Լրահոս