Զախարովան խաղաղություն եւ համբերություն է մաղթել Երեւանին եւ Բաքվին
 Զախարովան խաղաղություն եւ համբերություն է մաղթել Երեւանին եւ Բաքվին
11:32     25 12 2021    
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խաղաղություն եւ համբերություն է մաղթել Երեւանին եւ Բաքվին։

«Հայաստանին եւ Ադրբեջանին, ինչպես նաեւ բոլոր այն փորձագետներին, ովքեր աշխատում են, այդ թվում՝ ռուսական կողմից, ովքեր իրավիճակը պաշտպանում են ցանկացած նոր բարդությունից, մաղթում եմ առաջին հերթին խաղաղություն, համբերություն, հաջողություն կարգավորման այս բարդ առաքելության գործում։ Եվ հույս ունեմ, որ ամեն ինչ կստացվի՝ հաշվի առնելով այն, որ բոլորն առավելագույն ջանքեր կգործադրեն»,-նշել է Զախարովան։
Zinvor.info

Հեշթեգներ.


Լրահոս