ԱՀ եւ ՀՀ հանրության ներկայացուցիչները հանդիպել են Ռուսաստանում
ԱՀ եւ ՀՀ հանրության ներկայացուցիչները հանդիպել են Ռուսաստանում
10:43     25 12 2021    
Ադրբեջանի եւ Հայաստանի հանրության ներկայացուցիչները Մոսկվայում անցկացրեցին առաջին հանդիպումը Լեռնային Ղարաբաղի ռազմական հակամարտության ավարտից հետո, որում քննարկվել են երկու երկրների ժողովուրդների միջեւ լարվածության մեղմման միջոցները։

Այս մասին ուրբաթ ՏԱՍՍ-ին հայտնել է բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը։

«Դեկտեմբերի 23-ին եւ 24-ին Մոսկվայում տեղի ունեցավ 2021 թվականի նոյեմբերին Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ռազմական հակամարտության ավարտից հետո առաջին հանդիպումը՝ ադրբեջանական եւ հայ հանրության ներկայացուցիչների միջեւ՝ ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի մասնակցությամբ։ Հանդիպման մասնակիցները քննարկեցին երկու ժողովուրդների հարաբերություններում լարվածության մեղմմանն ուղղված միջոցները, պայմանավորվեցին շարունակել նույնպիսի շփումները 2022 թվականի սկզբին»,- ասել է գործակալության աղբյուրը։
Zinvor.info

Հեշթեգներ.


Լրահոս