Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, հրապարակման մեջ ասվում է.
«Այսօր, ինչպես Ադրբեջանի միլիոնավոր քաղաքացիներ, ես ուզում եմ խորին երախտագիտություն հայտնել Ձեզ:
Երախտապարտ ենք, որ մենք՝ Ադրբեջանի ժողովուրդս, զգում ենք ազգային հպարտություն և միասնություն: Որովհետև յուրաքանչյուր ադրբեջանցու ձգտումներն ու նվիրական ցանկությունները, որոնք երկար տարիներ ապրել են մեր սրտերում, այժմ իրականություն են դարձել։ Ադրբեջանական ժողովուրդը հաղթանակած ժողովուրդն է:
Մեծ գործերը մի ժամում չեն կատարվում: Պատմական ցանկացած ձեռքբերում երկար, դժվարին, փշոտ ճանապարհ է։ Ձեր անվիճելի վաստակն այն է, որ արժանապատվորեն անցաք այս ճանապարհը: Այս տարիների ընթացքում, երբ ղեկավարում եք երկիրը, կայացրել եք որոշումներ, որոնք կանխորոշում և ապահովում են Ձեր հիմնական Առաքելության իրականացումը։
Ձեր վաստակն այն է, որ այս ճանապարհին կարողացաք շահել ժողովրդի վստահությունը և, հենվելով ժողովրդի հավատի ու սիրո վրա՝ կարողացաք արդարացնել այս անգին վստահությունը»։