Հուլուսի Աքար. Թուրքիան և Ադրբեջանը խաղաղության ձեռք մեկնեցին Հայաստանին
  Հուլուսի Աքար.  Թուրքիան և Ադրբեջանը խաղաղության ձեռք մեկնեցին Հայաստանին
10:22     24 12 2021    
Թուրքիան և Ադրբեջանը խաղաղության ձեռք մեկնեցին Հայաստանին: Մեր ցանկությունն է, որ Հայաստանը սա թուլություն չհամարի և ճիշտ քայլեր ձեռնարկի։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ադրբեջանական բանակի նահատակ, ավագ լեյտենանտ Վալեհ Մամիևի ընտանիքի անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Նախարարը նշել է, որ Հայաստանը պետք է կայունություն ապահովի տարածաշրջանում, որպեսզի մարդիկ ապրեն անվտանգ պայմաններում։

«Օտար հողերի վրա աչք տնկել պետք չէ: Մենք արեցինք այն ամենը, ինչ անհրաժեշտ էր մեր իրավունքներն ու հողերը պաշտպանելու համար։ Մենք դա հետագայում էլ կշարունակենք անել»,- ասել է Հուլուսի Աքարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հուլուսի-Աքար   Ադրբեջան   Թուրքիա   Հայաստան  


Լրահոս