Ադրբեջանը նոտա է հղել Ֆրանսիային
 Ադրբեջանը նոտա է հղել Ֆրանսիային
19:05     23 12 2021    
2021 թվականի դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Իլ-դո-Ֆրանս շրջանի նախագահ, հաջորդ տարի կայանալիք ընտրություններում Ֆրանսիայի նախագահի հանրապետականթեկնածու Վալերի Պեկրեսը անօրինական այց է կատարել Ադրբեջանի Խանքենդի քաղաք:

Ինչպես Zinvor.info-ին հայտնել են ԱԳՆ մամուլի ծառայությունից, նախընտրական քարոզարշավի շրջանակներում ֆրանսիացի այլ քաղաքական գործիչների ուղեկցությամբ կատարված այս այցը, որն ուղղված է Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, երկրի ազգային օրենսդրության խախտում է։

«Այդ կապակցությամբ մեր երկրում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է արտաքին գործերի նախարարություն, և նրան հանձնվել է բողոքի նոտա»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ֆրանսիա   Նոտա  


Լրահոս