Վարչապետ. Ղարաբաղի հայերը վաղ թե ուշ պետք է որոշեն իրենց ճակատագիրը
  Վարչապետ.  Ղարաբաղի հայերը վաղ թե ուշ պետք է որոշեն իրենց ճակատագիրը
16:01     23 12 2021    
«Նախագահ Իլհամ Ալիևն իրականություն դարձրեց իր հայտարարած ճշմարտությունը՝ «Ղարաբաղը մերն է, Ղարաբաղն Ադրբեջան է», և թշնամուց մաքրեց ոչ միայն 7 շրջանները, այլև Հադրութն ու Շուշան՝ հարակից տարածքներով»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի՝ պաշտոնական մամուլում հրապարակված հոդվածում։

«Խաղաղապահների կողմից ժամանակավորապես վերահսկվող տարածքներում ապրող հայերը վաղ թե ուշ պետք է որոշեն իրենց հետագա ճակատագիրը։

Չնայած, որ ներկայումս երկրի ղեկավարի և կառավարության ուշադրությունն ուղղված է ազատագրված տարածքների վերակենդանացմանը, սոցիալ-տնտեսական զարգացումը, ընդհանուր առմամբ, ողջ հանրապետությունում շարունակվում է նույն տեմպերով»,– ասել է վարչապետը։
Zinvor.info

Հեշթեգներ. Վարչապետ   Ադրբեջան  


Լրահոս