Աբդոլլահիան. Մենք կշարունակենք համագործակցությունը ռազմաքաղաքական ոլորտում
  Աբդոլլահիան.  Մենք կշարունակենք համագործակցությունը ռազմաքաղաքական ոլորտում
13:34     23 12 2021    
Ադրբեջանի և Իրանի միջև ձեռք են բերվել կարևոր պայմանավորվածություններ:

Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, այդ մասին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է այցով Բաքվում գտնվող Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

Իրանցի նախարարի խոսքով՝ երկկողմ հարաբերություններն արագ կզարգանան. «Իրանի նոր կառավարության առաջնահերթությունն Ադրբեջանի հետ հարաբերություններն առավելագույն մակարդակով զարգացնելն է»։

«Մենք կփորձենք կյանքի կոչել բոլոր գաղափարներն ու մտքերը՝ երկու երկրների հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու համար։ Մենք կշարունակենք համագործակցությունը ռազմաքաղաքական ոլորտում»,- հավելել է նախարարը:
Zinvor.info

Հեշթեգներ. Իրան   Ադրբեջան   Աբդոլլահիան  


Լրահոս