Տարածաշրջանի երկրներն ունեն անհրաժեշտ կամք խնդիրը լուծելու համար. Իրանի ԱԳ նախարար
 Տարածաշրջանի երկրներն ունեն անհրաժեշտ կամք խնդիրը լուծելու համար.  Իրանի ԱԳ նախարար
13:01     23 12 2021    
Տարածաշրջանի երկրները կարող են լուծել իրենց խնդիրները. այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Դրսի միջամտության կարիք չկա. պետք չէ տարածաշրջանից դուրս երկրներին խնդրել, որ որոշեն մեր ճակատագիրը և լուծեն մեր խնդիրները։ Նրանց համար մեր տարածաշրջանում տեղ չի կարող լինել։ Տարածաշրջանի երկրներն ունեն անհրաժեշտ կամք խնդիրը լուծելու համար»,- ասել է նախարարը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իրան   ԱԳՆ  


Լրահոս