Վրաստանը պատրաստ է ունենալ իր կարեւոր դերակատարությունը
|
|
Վրաստանը մշտապես պատրաստ է ունենալ իր կարեւոր դերակատարությունը՝ հանուն ռեգիոնի խաղաղության եւ կայունության։
|
Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ հայ-վրացական միջակառավարական տնտեսական հանձնաժողովի նիստի բացմանը, որին մասնակցել է նաեւ աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ղարիբաշվիլին նշել է, որ հենց այն բանի համար, որպեսզի Վրաստանը ցույց տա, որ պատրաստ է կարեւոր դերակատարություն ունենալ ռեգիոնում խաղաղության եւ կայունության պահպանման համար, Թբիլիսին պաշտոնապես բարձրաձայնել է խաղաղ հարեւանության նախաձեռնությունը։
Նշենք, որ Վրաստանը չի մասնակցել 3+3 ֆորմատին որին մասնակցում է նաեւ Ռուսաստանը, առաջարկելով իր այլընտրանքային ձեւաչափը։
Հեշթեգներ.
Վրաստան
3+3