Բացվել են Գորուս-Գաֆան ճանապարհահատվածում կառուցված բենզալցակայանը
 Բացվել են Գորուս-Գաֆան ճանապարհահատվածում կառուցված բենզալցակայանը
11:04     21 12 2021    
Կայացել է Գորուս-Գաֆան ավտոճանապարհին տեղակայված SOCAR ընկերության բենզալցակայանի բացումը: Խոսքը Ուրուդ գյուղի տարածքի մաս կազմող ճանապարհահատվածի մասին է:

Ինչպես փոխանցում են ԶԼՄ-ները բացման արարողությանը ներկա է գտնվել Ադրբեջանի SOCAR պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաևը: Վերջինս հայտարարել է, որ ավտոլցակայանը միջազգային է:

Աբդուլաևը հայտնել է, որ Շուշայում ևս մեծ ավտոլցակայան է կառուցվում, իսկ Աղդամում և Ֆիզուլիում լցակայանների շինարարությունն ավարտին է մոտենում:
Zinvor.info

Հեշթեգներ. Գորուս-Գաֆան   Ադրբեջան  


Լրահոս