Թուրքիայի նպատակն է կյանքի կոչել «Զանգեզուրի նախագիծը». Չավուշօղլու
|
|
Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն կրկին անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների թեմային։
|
Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հիշեցրել է, Հայաստանը եւ Թուրքիան արդեն բանագնացներ են նշանակել եւ ամենամոտ ժամանակներում նրանք կհանդիպեն։
Չավուշօղլուն շեշտել է, թե Թուրքիայի նպատակն է տարածաշրջանում երկրներն իրար միացնող ավտոճանապարհներն ու երկաթուղիները, հատկապես «Զանգեզուրի նախագիծը» կյանքի կոչվի։ «Այդ նախագծերը կյանքի կոչելու համար Թուրքիան ձեռքից եկածը կանի»,–ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ Հայաստանի հետ բոլոր քայլերը Թուրքիան համաձայնեցնելու է Ադրբեջանի հետ։
Հեշթեգներ.
Թուրքիա
Զանգեզուրի-նախագիծ