Մենք ոչ մի դեպքում Ռուսաստանի մրցակիցը չենք. Իլհամ Ալիև
 Մենք ոչ մի դեպքում Ռուսաստանի մրցակիցը չենք.  Իլհամ Ալիև
10:45     20 12 2021    
«Ադրբեջանն ու Ռուսաստանը եվրոպական շուկաներ գազի մատակարարման հարցում մրցակիցներ չեն,: Նախ՝ այս հարցը երբեք չի քննարկվել երկու երկրների ղեկավարների մակարդակով, երկրորդ՝ Ռուսաստանը հարգում է մեր քաղաքականությունը, արտաքին քաղաքականությունը, էներգետիկ քաղաքականությունը, մենք մրցակիցներ չենք, ես բազմիցս հայտարարել եմ, որ այդ հարցը արհեստականորեն է արվում: Մենք ոչ մի դեպքում Ռուսաստանի մրցակիցը չենք», - իտալական Il Sole 24 Ore թերթին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ռուսաստանը հարյուր միլիարդավոր խորանարդ մետր գազ է արտահանում Եվրոպա, իսկ ռուսական գազի պահանջարկն աճում է։ Ադրբեջանը նոր է սկսել գազ մատակարարել Եվրոպա, 2023 թվականին ադրբեջանական գազի մատակարարումների ծավալը Եվրոպա կհասնի 11 միլիարդ խորանարդ մետրի, իսկ եթե նոր պայմանագրեր, ներդրումներ չլինեն արտադրության մեջ, մատակարարումների ծավալը կարող է մնալ այս մակարդակի վրա։ Ուստի ոչ մի դեպքում չէր կարող բացասաբար ազդել Ռուսաստանի հետ մեր շատ դրական և հավասարակշռված հարաբերությունների վրա»,- ընդգծել է նախագահը։

«Ադրբեջանը գազ է մատակարարում Եվրոպա Հարավային գազային միջանցքով։ 2021 թվականի հունվարի 1-ից մենք 7,2 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազ ենք մատակարարել Իտալիա, Հունաստան և Բուլղարիա: 2022 թվականին մատակարարումների ծավալը նախատեսվում է 9 միլիարդ խորանարդ մետր, 2023 թվականին՝ 11 միլիարդ խորանարդ մետր»,- ընդգծել է Իլհամ Ալիեւ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ  


Լրահոս