Իլհամ Ալիեւ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կառուցողական մթնոլորտ է ստեղծվել
  Իլհամ Ալիեւ.  Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կառուցողական մթնոլորտ է ստեղծվել
14:12     16 12 2021    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բրյուսելում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունները արդյունավետ եւ պրագմատիկ է անվանել։

«Մոտ հինգ ժամ տեւած բանակցություններն անցան կառուցողական մթնոլորտում։ Քննարկումները վերաբերում էին Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, սահմանների սահմանազատմանն ու սահմանագծմանը, տրանսպորտային ենթակառուցվածքների, հատկապես երկաթուղու կառուցմանը, եւ արդյունքում արդյունավետ եւ պրագմատիկ էին»,- Բրյուսելում «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովում ասել է Իլհամ Ալիեւը։

«Արեւելյան գործընկերության» գագաթաժողովում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կառուցողական մթնոլորտ է ստեղծվել, ասել է նա՝ դրանում հատուկ ընդգծելով Եվրամիության դերը։ Նախագահը հավելել է, որ կարեւոր է բաց չթողնել այս հնարավորությունը եւ, օգտագործելով այն, աշխատել տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու ուղղությամբ։

Նշենք, որ դեկտեմբերի 14-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի մասնակցությամբ տեղի է ունեցել Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիեւ   Ադրբեջան  


Լրահոս