Ադրբեջանական սահման հասնող ավտոճանապարհ են կառուցում
|
|
Վրաստանում սկսել են նոր՝ Թբիլիսի-Սաղաեջո ավտոճանապարհի կառուցումը, որը կմիացնի Թբիլիսին կախեթական համայնքի հետ։
|
Այս մասին հայտնում է Վրաստանի Տարածքային զարգացման նախարարությունը։
Ճանապարհը կառուցվում է դեպի Կախեթիի երկրամաս արագընթաց ավտոմայրուղու կառուցման ծրագրի շրջանակներում։ Այս ճանապարհահատվածը կապելու է Վրաստանն Ադրբեջանի հյուսիս-արեւմտյան շրջանի հետ։ Ճանապարհը լինելու է ասֆալտբետոնե, երկարությունը լինելու է 31,5 կմ։ Ճանապարհահատվածի կառուցումը իրականացվելու է բյուջետային միջոցներով։ Ճանապարհի կառուցման ժամկետ է նշված 2,5 տարին։
Հեշթեգներ.
Ադրբեջան
Ավտոճանապարհ