Վերջին 40 օրվա ընթացքում Ադրբեջանը հաղթել է՝ միջազգային կազմակերպությունների վեց ընտրություններում
 Վերջին 40 օրվա ընթացքում Ադրբեջանը հաղթել է՝ միջազգային կազմակերպությունների վեց ընտրություններում
11:32     12 07 2025    
Վերջին 40 օրվա ընթացքում Ադրբեջանի Հանրապետությունը և նրա քաղաքացիները հաղթել են՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում անցկացված բոլոր վեց ընտրություններում, ինչը հստակ ցույց է տալիս՝ միջազգային հանրության վստահության աճը Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

Հաղորդագրությունում ներկայացված է՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում անցկացված ընտրությունների հետևյալ ցանկը.

ՄԱԿ-ի մարդկային բնակավայրերի ծրագրի գործադիր խորհուրդ (2025-2029);

ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության գործադիր խորհուրդ (2025-2029);

ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ինքնաարտահայտման բազմազանության ձևերի պաշտպանության և խրախուսման կոմիտե (2025-2029);

ՄԱԿ-ի բոլոր միգրանտ աշխատողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության կոմիտեի անդամակցություն (2026-2029);

ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի մշտական ներկայացուցիչների կոմիտեի նախագահություն;

Միջազգային քաղաքացիական պաշտպանության կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան  


Լրահոս